
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ ժամը 18:10-ի սահմանում, ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում՝ Սեւանա լճի ափի մոտ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն: Կայքի հաղորդմամբ, վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: