News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Կալանքի միջնորդությունում նշվում է, որ Արմեն Չարչյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը, բայց այդ հիմքերը գոյություն չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց պրոֆեսոր Արմե Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Պարոն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրանքը չի ընդունում և որակում է այն որպես բացառապես քաղաքական երանգներ ունեցող։ Մեղադրանքը չեմ էլ ուզում մեկնաբանել, քանի որ դա ուղղակի նսեմացում կլինի մեր մասնագիտության նկատմամբ։ Քիչ առաջ տրամադրվեց կալանքի միջնորդությունը: Դրանում նշվում է, որ պարոն Չարչյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը, բայց այդ հիմքերը գոյություն չունեն։ Թաքնվելու հիմքի համատեքստում պարոն Չարչյանը քննիչի առաջին իսկ կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Այսինքն եթե ցանկանար խուսափել, չէր ներկայանա։ Դատարանի կողմից ձերբակալման ոչ իրավաչափությունը հաստատելուց հետո պարոն Չարչյանը մոտ 1 օր գտնվել է ազատության մեջ և փաստացի խուսափողական գործողություններ չի կատարել։ Քննությանը խոչընդոտելու տեսանկյունից մենք ներկայացրել ենք տեղեկանք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակազմի կողմից, որտեղ աշխատակիցները իրենց անհամաձայնությունն են հայտնում այս հետապնդման հետ, բնութագրում են պարոն Չարչյանին բացառապես դրական տեսանկյունից և դատապարտում են ՀՔԾ վարքագիծը։ Այսինքն նրանք արդեն ընդունում են, որ պարոն Չարչյանի կողմից վերջիններիս նկատմամբ ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարվել։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը ենթադրելու, որ դրանից հետո պարոն Չարչյանը նրանց վրա ազդեցություն կգործադի, եթե նրանք որևէ բացասական կարծիք չեն հայտնում»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ