
Դոմինիկյան Հանրապետությունում թմրանյութի շրջանառության հսկողության ազգային վարչության աշխատակիցներն ավելի քան 260 կգ կոկային են առգրավել , հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բեռը գտնվել է նավերից մեկում:
Դոմինիկյան Հանրապետությունը դարձել է ԱՄՆ եւ Եվրոպա թմրանյութեր տեղափոխող խոշոր կետերից մեկը: Վերջին մեկ տարում իրավապահ մարմինները ավելի քան երկու տոննա թմրանյութ են առգրավել երկրի տարբեր քաղաքներում եւ նավահանգիստներում: