News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր շարունակվող ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին, կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետեւանք  հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։

Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ու կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշվիների վրա։ Զոհրաբյանը նշել է, որ միայն կոշտ պատժամիջոցներով է հնարավոր հասնել հայ ռազմագերիների խնդրի լուծման։

Ստորեւ ներկայացնում ենք հայ պատգամավորի ելույթը.

«Հարգելի գործընկերներ,

Հատկապես այսօր, երբ Եվրոպայում ատելությունն ու անհանդուրժողականությունը դարձել են լուրջ խնդիր եւ քաղաքական գործիչները մեծ պատասխանատվություն ունեն քաղաքական մշակույթը պոպուլիզմից, ստից, մանիպուլյացիաներից եւ քաղաքական հակառակորդների դեմ պայքարում անընդունելի գործիքներից զերծ պահելու համար, մեր այսօրվա քննարկումը առավել քան ակտուալ է։

Այո, քաղաքական գործիչը պետք է ունենա մանդատ՝ ազատորեն իրականացնելու խոսքի իր իրավունքը, ինչը, սակայն, չի կարող որեւէ կարմիր գծեր չունենալ։ Երբ Ադրբեջանի նախագահը հայերին անվանում է ստախոսներ եւ ասում է՝ 30 տարի Արցախը եղել է հրեշների, վայրի գազանների եւ շակալների ձեռքում, երբ հայտարարում է, թե հայերին Արցախից վռնդելու է շների պես, երբ Բաքվի պղծության պուրակում, որտեղ հայ զինվորների նվսատացնող մանեկեններն են, այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դպրոցականների համար էքսկուրսիա են անում ու նրանց սնում ատելությամբ, ես առավել քան վստահ եմ, որ ռասիզմը եւ հայաֆոբիան չի կարող խոսքի ազատություն համարվել ու պիտի կանխվի։

Հարգելի գործընկերներ, հունիսի 13-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերի՝ նրանց փոխանակելով ականապատ տարածքների քարտեզների հետ։ Հայաստանի իշխանությունը պարտավոր էր պահանջել մեր բոլոր ռազմագերիներին, որովհետեւ ես չգիտեմ, թե հիմա՞ ինչ է պահանջելու Ադրբեջանը՝ մնացյալ ռազմագերիներին վերադարձնելու համար։ Ու եթե մեր կառույցը կոնկրետ պատժամիջոցներ չկիրառի այդ երկրի հանդեպ, ապա մեծ մտավախություն ունեմ, որ բազմաթիվ հայ մայրեր այդպես էլ չեն գրկի իրենց որդիներին։

Նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ չեք կասեցնում ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքը, նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ չեք պահանջում միջազգային կառույցներից կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ նրա կլանի եվրոպական բանկային հաշվիների վրա։

Ես խոսել եմ երկու շաբաթ առաջ հայրենիք վերադարձած տղաների հետ։ Բաքվի բանտում նրանք տեսել են դժոխքը, նրանք եղել են դժոխքում։

Ադրբեջանին կոչերով եւ հորդորներով դիմելն այլեւս անիմաստ է։ Եվ ես նորից և ամեն օր կոչ եմ անելու կոնկրետ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ այլապես, Ադրբեջանը կարող է դառնալ Եվրոպայի ու եվրոպական արժեքների վերջին գերեզմանափորը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ