News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե իշխանությունը շարունակի նույն ոգով, Հայաստանը կհայտնվի հերթական արտահերթ ընտրությունների առաջ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ընտրողներին՝ մոտ 270 հազար մարդ, ովքեր վստահել են դաշինքին, հավատացել եւ իրենց ձայնը տվել: «Բազմաթիվ հանդիպումներ են կայացել: Հպարտ եմ, որ նման ժողովուրդը ձայն է տվել մեզ: Ես տպավորված եմ հանդիպումներով»,-ասաց Քոչարյանը:

Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ արդյունքներն անսպասելի էին:

«Նույն «Գելլափ»-ը, որին չի կարելի կասկածել իմ հանդեպ համակրանքի մեջ: Մենք պետք է փորձենք գտնել բացատրությունը: Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Ակնհայտ է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, եւ այդ պատճառով մենք դիմել ենք ՍԴ արդյունքները բողոքարկելու համար: Շտամբերը այժմ նյութեր են հավաքում»,-նշեց Քոչարյանը:

«Այժմ արդյունքների մասին մի փոքր այլ համատեքստում: Վստահ եմ, որ մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ, քան իշխանության հանդիպումները: Աշխատեց «նախկին իշխանությունների վերադարձի» գործոնը: Մենք չկարողացանք կոտրել այդ գործոնը: Իշխանությունը վատ է հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, եւ կարծում է, որ դա նոր մանդատ է»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ նույնիսկ իր աջակիցները հիասթափված են ընտրությունների արդյունքներից. «Դրանք նախագահական ընտրություններ չեն: Այնտեղ մրցանակը մեկն է: Կա հաղթող եւ պարտվող: Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցել խորհրդարան: Մեկ հետաքրքիր հանգամանք՝ որքան տոկոս են հավաքել կուսակցությունները, մեր դեմ խաղացողները՝ լավագույն ցուցանիշն է, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»:    

«Մյուս քննարկվող հարցը մանդատը վերցնել, թե չվերցնելն է։ Մենք առայժմ դաշինքում վերջնական որոշում չենք կայացրել։ Իմ անձնական կարծիքը երեկ քննարկել ենք թիմի հետ։ Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն արեց։ Մարտական գործողությունների ժամանակ, եթե խնդիրը լրիվ չի լուծված, բայց խրամատները վերցված են, պետք է ոչ միայն պահել, այլեւ ամրացնել դրանք հետագա գրոհի համար։ Ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել իրավիճակի հանդեպ։ Մենք ստացել ենք նոր լուրջ հնարավորություններ պայքարը շարունակելու համար։ Ի՞նչ ենք մտադիր անել։ Շարունակել պայքարը։ Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինել փողոցային պայքարին։ Մենք նաեւ փողոցային պայքարի մեծ փորձ ունենք։ Այս համադրությունը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները։ Այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը։ Մեր մուտքը քաղաքական պայքարի մեջ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում։ Տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք, համոզված ենք, որ հնարավորություններ ունենք նաեւ մարդկային պոտենցիալի ու ինտելեկտուալ հնարավորությունների առումով։ Հարց է առաջանում. ի՞նչ գործիքանի կկիրառվի ավելի ուշ, որո՞նք են հեռանկարները։ Իշխանությունների երեկվա հանրահավաքից հետո տպավորություն ստեղծվեց, որ նրանք աշխատելու են նույն ոգով, ինչպես 3 տարի։ Ոչինչ չի փոխվի։ Նրանք ձայներն ընկալել են որպես իրենց հանդեպ վստահություն։ Նրանք կարծում են, որ ժողովուրդը համաձայն է եւ ցանկանում է, որպեսզի իրենք շարունակեն այնպես, ինչպես անում էին։ Իմ տպավորությամբ՝ այլ բան է տեղի ունեցել։ Եթե վենդետաներն ու ներքին լարվածությունը շարունակվեն, ես չեմ կասկածում, որ Հայաստանը կհայտնվի եւս մեկ արտահերթ ընտրությունների առջեւ»,- ասաց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ