News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք բավական երկար ժամանակ իրականացնում ենք քայլեր պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ, բայց առնվազն երեւացող ժամանակահատվածում մենք չենք անցնելու 100 տոկոսով պրոֆեսիոնալ բանակի, այդպիսի ծրագրեր չկան: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Քայլեր արվել են եւ շարունակվում են արվել, բայց զորակոչից հրաժարվելու որեւէ նախապայման չկա:

Հիմա մեր ամենակարեւոր խնդիրը պատերազմից հետո բանակի մարտունակության վերականգնումն է, որը մենք իրականացնում ենք եւ բավականին հաջողություններ ունենք այդ ուղղությամբ: Դա վերաբերում է ղեկավարման համակարգին, կորսված սպառազինության, ռազմական տեխնիկան շարք կանգնեցնելուն, նաեւ շատ ակտիվ ուսումնասիրվում է պատերազմի փորձը: Այն, ինչ հնարավոր է ներդնել բանակում, մասնավորապես մարտական պատրաստականության մեջ, դա արդեն սկսել ենք իրականացնել: Դա մի գործընթաց է, որ ինչ-որ ժամանակում սահմանափակել, ասել՝ ավարտելու ենք մեկ ամսից կամ մեկ տարում, այդպես չի լինելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ