News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք նախկին շփման գիծը 25-30 տարի կահավորում էինք. ցանկությունը՝ 6 ամսվա կամ մեկ տարվա ընթացքում սահմանագիծը հասցնենք այն մակարդակին, որը եղել է 30 տարվա մեջ, դա ֆիզիկապես իրատեսական չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Մեծ ծավալի աշխատանքներ տարվել են եւ հիմա էլ տարվում են»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի զինուժի ՀՀ տարածք ներխուժմանը, եւ լարվածությանը, Արտակ Դավթյանն ասաց. «Միջադեպերը նախկին ծավալով չկա, դա առաջին հերթին պայմանավորված է բանակցային գործընթացով, որը շատ ակտիվ գնում է: բանակցություններին չվնասելու համար այդ բանակցությունների փուլերի մասին չի հայտարարվում: Բանակը պատրաստ է ուժային տարբերակով հարցը լուծել, բայց դա ոչ ցանկալի տարբերակ է՝ հաշվի առնելով այս պատերազմում մեր կրած կորուստներ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են, նաեւ գողանում են մեր անասուններին, ԳՇ պետն արձագանքեց. «Անասուններն իրենք են արածելիս անցել իրենց վերահսկողության տակ, որոնց մի մասը բանակցության արդյունքում վերադարձվել է, մնցածի շուրջ աշխատանքներ տարվում են: Այնպես չի, որ հակառակորդի մի խումբ մտել է ու անասունները գողացել, տարել է: Բանակցությունները նաեւ դրա համար են, որ իրավիճակը կարգավորենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ