News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախընտրական արշավը կարճ էր, մենք պարզապես չհասցրեցինք: Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ իրենց կողմը գրավել երկմտողներին:

Նրա խոսքով՝ այն մեդիառեսուրսները,որոնց հետ իրենք համագործակցում էին, չէին ընդգրկում Հայաստանը, այլ միայն Երեւանը: Գյուղական հատվածի հետ մենք գրեթե չէինք աշխատում, դա երեւում է ընտրությունների արդյունքներից: «Մենք հիմա դարձել ենք խորհրդարանական ուժ, ի հայտ է եկել ամբողջ բնակչության, այդ թվում՝ գյուղական համայնքների հետ շփման այդ գործիքակազմը: Համոզված եմ, որ մենք արագորեն շատ ավելի շատ համակիրներ ձեռք կբերենք, քան կար այս ընտրություններում էր: Այն, թե ինչ հավատով եւ էներգիայով աջակցեցին մեզ մեր համախոհները, ոչ մի այլ ուժ չուներ: Զգալի աճի միտում կա: Կարծում եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի, մի քանի ամսում ցույց կտանք, որ ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այն թվերը, որոնք մենք ստացանք այս ընտրությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ