News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զինվորականների քվեարկությունն էապես փոխեց պատկերը Սյունիքում: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր կային, թե ինչպես են զինվորներին տեղամասեր բերում, սպաները նրանց կողքին էին եւ հետեւում էին: Կան ապացույցներ, որ զինվորները ցույց են տվել, թե ինչպես են քվեարկում: Հանձնաժողովի անդամները չէին կարողանում սպաներին տեղամասերի տարածքներից հեռացնել: Զինծառայողների քվեարկությունն էապես փոխեց իրավիճակը Սյունիքում»,- ասաց Քոչարյանը: Ընդ որում, նա կրկին հայտարարեց, որ ամենամեծ խնդիրը ժամանակի սղությունն էր եւ գյուղի հետ աշխատելու անհնարինությունը: «Գյուղը գտնվում է հանրային հեռուստատեսության ազդեցության տակ, իսկ հանրային հեռուստատեսությունը չի կարող համարվել հանրային, որպես այդպիսին, այն ծառայում է կառավարությանը»,- հավելեց նա:
Դաշինքի ղեկավարը հարց հնչեցրեց, թե ինչու որոշ ուժեր, որոնք պետք է բոլոր հարցումներով շատ ավելի շատ ձայն ստանային, այդքան քիչ ստացան. «ՀԱԿ», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»: Ինչո՞ւ նրանք բոլորն այդքան քիչ հավաքեցին, ինչը հնարավորություն տվեց, որ իշխող ուժն այդքան շատ հավաքել»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ արդյո՞ք իշխանության ստանալու հարցը շարունակում է մնալ օրակարգում, Քոչարյանը պատասխանեց՝ անկասկած: «Այդ դեպքում ինչո՞ւ գնալ խորհրդարան: Մեր նպատակը լիակատար հաղթանակն է: Ինչպես ասացի, մենք գրավեցինք առաջին խրամատները: Կամրապնդվենք այնտեղ եւ կապահովենք լիարժեք հաղթանակ: Իսկ դուք ի՞նչ եք կարծում, մենք խորհրդարան ենք գնում ինչ-որ որոշ մանդատների համա՞ր: Ոչ, մենք պատրաստվում ենք վերցնել ամբողջ իշխանությունը: Հարցը դուրս կգա օրակարգից, եթե ներկայիս կառավարությունը հեռանա եւ ազգային ուժ կամ իշխանություն հայտնվի: Այդ ժամանակ ես ինձ ազատ կհամարեմ: Իսկ այս իշխանություններն ապացուցեցին, որ սպառնալիք են Հայաստանի համար, եւ դրանց պետք է հեռացնել»,- շեշտեց Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, որ դիտորդներն էական խախտումներ չեն գրանցել, եւ այդուհանդերձ արդյո՞ք ինքը վստահում է նրանց, եւ եթե՝ այո, ապա ինչո՞ւ դիմել ՍԴ, Քոչարյանը հիշեցրեց, որ նախորդ բոլոր ընտրություններում հնչել էին մոտավորապես նույն հայտարարությունները: «Բայց ոչ մի երկրում ոչ ոք չի խոսում, քանի որ դիտորդները հայտարարություն են արել, Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն չկա: Սահմանադրական դատարան դիմը մեր իրավունքն է, մենք էլ դիմում ենք՝ հասկանալու եւ արձանագրելու խախտումների ծավալը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով,  որ խոսքն ընտրությունների արդյունքներին պետության համակարգային միջամտության մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ