News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 06
USD
387.04
EUR
414.13
RUB
4.77
Տեսնել լրահոսը


Գերիներին վերադարձնելու հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի գերակա ուշադրության կիզակետում։ Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ողջունել է 15 գերիների վերադարձը՝ նշելով, որ դա, անշուշտ, ճիշտ ուղղությամբ արված քայլ է։

«Հայտնի է, որ Ռուսաստանը սկզբից եւեթ արել եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սա իրականացվի, եւ շարժումն այդ ուղղությամբ առաջ է գնացել։ Այստեղ շատ մեծ դեր է խաղացել անձամբ գեներալ Ռուստամ Մուրադովը՝ մեր խաղաղապահ զորակազմի հրամանատարը։ Դրանով զբաղվում են երկրի նախագահը, պաշտպանության նախարարը եւ արտաքին գործերի նախարարը։ Միշտ չէ, որ դա հեշտ է, եւ պահանջում է լուրջ ջանքեր։ Վերջին փոխանակումը (գերիների փոխանակումը ականապատ դաշտերի քարտեզներով – խմբ.) նույնպես չեմ կարծում, որ հնարավոր կլիներ, եթե չլիներ ռուսական կողմի, ռուս խաղաղապահների նախապատրաստական, շատ էական աշխատանքը։ Այդ աշխատանքը մշտապես գտնվում է ուշադրության կիզակետում, ջանքերի կիզակետում, եւ աշխատանքը կշարունակվի»,- ավելացրել է դեսպանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ նրանց վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. Արցախի ՊԲ
Փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար  արձանագրվող դեպքերը…
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ
Ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Հայկական կողմը կորուստներ չունի. Արցախի ՊԲ
Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է…
Փաշինյանն պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա. Քյարամյան
Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ…
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Ամենաշատ