News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մի՞թե մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից։ Հույս ունեմ՝ չեմ թողնում։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով իշխանությունների կողմից նոր քրեական հետապնդման եւ հանրահավաքում Փաշինյանի երեկվա ելույթի մասին հարցին։

«Երեք տարի գտնվում եմ այդպիսի ճնշման տակ, եւ այնուամենայնիվ, գլխավորել են նախընտրական դաշինքը։ Բավական լավ արդյունք ունեմ, երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում»,- նշել է Քոչարյանը։

Խոսելով Վարդենիսում ստացած նվերի՝ մանգաղի մասին՝ Քոչարյանը նշել է, որ չէր ցանկանա մտնել այն դաշտը, որտեղ ներկայանում է վարչապետի պաշտոնակատարը (Փաշինյանը քարոզչության ընթացքում միտինգներ էր անում մուրճով)։ Իշխանությունները վստահության շատ մեծ վարկ ունեին 2018թ. եւ կարող էին երկիրը տանել միանգամայն այլ ուղղությամբ։ Նրանք գնացին վենդետաների եւ անձնական հաշիվներ մաքրելու ճանապարհով։ Դա ավարտվեց Ղարաբաղի մի մասի կորստով, տնտեսական եւ ներքաղաքական ճգնաժամով։ Երեկվա ելութը խոսում է այն մասին, որ նրանք զրոյական եզրակացություններ են արել եւ շարունակելու են նույն ոգով։ Դա նշանակում է, որ երկիրը դուրս չի գա ճգնաժամից եւ արտահերթ ընտրությունները կկրկնվեն շարունակաբար, մինչեւ որ իշխանությունը հասկանա, որ այդպես ներքին քաղաքականություն վարել չի կարելի։ Ինչ վերաբերում է մանգաղին, ապա ես խոստացել եմ, որ գործիքը կօգտագործվի միայն այն բանի համար, ինչի համար նախատեսված է»,- նշել է Քոչարյանը։

Մեկնաբանելով իր մասնակցությունն ընտրություններին՝ նա հիշեցրել է, որ դեմ էր ընտրությունների անցկացմանը, բայց իշխանությունները ուրիշի կարծիքը չէին հարցնում։ «Դուք ասում եք՝ մեր մասնակցությունը լեգիտիմացնում է ընտրությունները։ Դե, կմասնակցեր 24, ոչ թե 25 քաղաքական ուժ, ձայներն այլ կերպ կբաշխվեին։ Ընդհակառակը, մենք փոխեցինք պատկերը, ակտիվացրինք ընտրողների լուրջ մասին։ Մենք ատելության քարոզչություն չենք իրականացրել, հակառակը։ Այնպես որ, ձեր հարցը չի համոզում ինձ ձեր ճշմարտացիության մեջ»,- ասել է նախկին նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ