News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «վեցի ձեւաչափի» մասին հարցին։

«Առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել։ Այնպես որ, դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի նախագահի նախաձեռնության մասին է, որը հնչեցրել է անցած տարվա դեկտեմբերին Բաքվում։ Էրդողանի մտահղացմամբ՝ պլատֆորմը՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան, եւ եթե ցանկանա՝ Երեւան, Հաաստան կազմով, տարածաշրջանում համագործակցության լավ հարթակ կլիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ