News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զիջումներ անել չի կարելի՝ «եթե նա էապես չփոխի վարքագիծը»։ Այս մասին Kathimerini-ի հարցազրույցում ասել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը։

Մենենդեսի խոսքով՝ Թուրքիան շարունակում է Արեւելյան Միջերկրածովում ցուցադրել սադրիչ վարքագիծ «ապակայունացնող գործողություններով», ինչպես նաեւ ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի գնման հարցում, «Ադրբեջանին իր աջակցությամբ եւ թուրք ժողովրդի հանդեպ ոչ դեմոկրատական վերաբերմունքով»։

«Երկկողմ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Հունաստանի միջեւ երբեք այսքան ամուր չեն եղել, եւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում առանցքային տարր է համարվում»,- նշել է նա։

Մենենդեսն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսուհետ եւս ամուր դիրքորոշման կմնա Էրդողանի հանդեպ, եւ կարծում է, որ 3+1 գործընկերությունը Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ կարող է զգալի օգուտներ բերել տարածաշրջանին։

Աղբյուրի համաձայն՝ սենատորը «քանիցս աջակցություն է հայտնել Հունաստանին Էգեյան ծովում թուրքական մարտահրավերների, ինչպես նաեւ վճռական դեր է խաղացել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ