News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայ ժողովրդի ավանդը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում անգնահատելի է։ Եթե վերցնենք բնակչության թվի հետ համամասնությամբ, ապա այն շատ մեծ է՝ 600 հազար մարդ է կռվել, 300 հազարը զոհվել է, ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս, մարշալներ, ծովակալներ։ Ես կարծում եմ, որ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Շատ կարեւոր է, որ Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում պատերազմի մասին հիշողությունը սրբազան է։ Սա այն տարրերից մեկն է, որը վկայում է, որ մեզ շատ բան է միավորում՝ հոգեպես եւ պատմականորեն»,- ավելացրել է նա։

Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ այսօր լրանում է ԽՍՀՄ-ի դեմ ֆաշիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման, Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցը, պատերազմ, որի ժամանակ մեր ժողովուրդները 28 մլն զոհ տվեցին։

«Դա, իհարկե, հիշողություն է նրանց մասին, ովքեր զոհվեցին, տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղ եւ արժանապատիվ։ Դա հիշողություն է խորհրդային ժողովրդի մեծ սխրանքի մասին, հիշողություն անօրինակ արիության, հերոսականության, միասնականության, չարիքի դեմ պայքարի, հանուն խաղաղության եւ երջանկության պայքարի մասին։

Այժմ հատկապես կարեւոր է հիշել այդ տարեթվերի մասին, հիշել պատմության մասին, որովհետեւ այդ իրադարձությունների մասին հիշողության պահպանումը  մեզ ուժ է տալիս դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվում ենք այսօր։ Չէ՞ որ շատ լավ հայտնի է, որ նա, ով չի ուզում հիշել իր պատմության մասին, դատապարտված է նախկին սխալների, նախկին ողբերգությունների կրկնության։

Սա հատկապես կարեւոր է նաեւ այն պատճառով, որ հիմա մենք տեսնում ենք էլ ավելի ակտիվ փորձեր՝ կամ մոռացության մատնելու մեր պատմության այդ պատմական էջերը, կամ խեղաթյուրելու դրանք, նվազեցնելու այն դերը, որը խաղացել է խորհրդային ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակի, «դարչնագույն ժանտախտի» դեմ հաղթանակի գործում։

Մեզ համար պատվի գործ է՝ պահել մեր նախնիների, մեր պապերի, ապուպապերի հիշատակը, ովքեր տվեցին այն ամենն, ինչ ունեին՝ հասնելու համար հաղթանակի, հաղթանակի ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ ողջ մարդկության համար։ Այդ հիշողությունը մեզ պետք է սովորեցնի, որ խաղաղության արժեքը բացարձակ է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խաղաղությունը եւ համաձայնությունը ժողովուրդների միջեւ վերջնարդյունքում տիրեն այս աշխարհում։ Դա հեշտ չէ, բայց պետք է ձգտել դրան։ Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում, եվրոպական երկրներում, ցավոք, անգամ այն երկրներում, որոնք մտնում էին Խորհրդային Միության մեջ, կան ոչ միայն մեր ժողովուրդների սխրանքը մոռացության մատնելու, այլեւ նրանց պարզերես անելու փորձեր, ովքեր աջակցել են նացիստներին, կռվել նրանց կողմում։ Ուստի ասել, թե հիմա այդ վտանգը չկա՝ ճիշտ չէր լինի։ Այն կա, եւ դա ստիպում է մեզ լինել ավելի զգոն, ավելի լուրջ վերաբերվել այն պատերազմի մասին հիշողությանը»,- նշել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ