News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մենք դեռ կարծում ենք, որ ատելության արհեստական ​​գեներացումը եւ ընդդիմախոսների չընկալումն այդքան էլ լավ հետեւանքների չեն հանգեցնի: Դա պայմանավորված է նրանով, որ քաղաքական ճգնաժամը փաստացի հաղթահարված չէ: Այս մասին հունիսի 22-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա ափսոսանքով նշեց, որ այս ընտրություններին հիմնական միտումներն ատելությունը, սպառնալիքներն ու վիրավորանքն էին:

«Մենք դիտավորյալ չէինք մտնում այդ դաշտ: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա բոլոր գործընթացները սպասելի էին: Հաշվի առնելով ոստիկանության, ԿԸՀ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ փաստերն ու տեղեկությունները՝ մենք առայժմ գնահատականներ չենք հնչեցնում: Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին: Այդ հետաքննությունների արդյունքների հիման վրա մենք կարտահայտենք մեր դիրքորոշումը: Արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, հայտնվել են բազմաթիվ տեղեկություններ խախտումների մասին: Խոսքը միայն մեր մասին չէ: Հարցն ավելի լայն է՝ նույն էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչու՞ լույսերը մարեցին ձայների հաշվարկի ժամանակ: Մեր վերլուծական ծառայություններն ուսումնասիրում են այս ամենը: Այս տեղեկատվության հիման վրա մենք համապատասխան եզրակացություններ կանենք»,- հավելեց Արման Աբովյանը:

Նա պարզաբանեց, որ, իր տեղեկություններով, այս փուլում այլ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ դեռ չեն անցկացվում:

«Ընդամենը երկու օր է անցել: Եկեք շունչ քաշենք եւ տեսնենք»,- եզրափակեց խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որի արդյունքում նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը), «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը:

Նշենք, որ ընտրարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել խախտումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ