News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Կեղծիքներով ընտրություն կարելի է անել, բայց կեղծ ընտրությունների արդյունքով մնալ՝ ոչ։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայագետ Հայկազուն Ալվրցյանը։

«Նախքան ընտրությունների օրն իշխանությունները վհատված էին, իրենց հանձնաժողովների անդամներից շատերն էլ տխուր էին, և շատերի վկայությամբ՝  մտածում էին, թե պարտվելու են։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ իշխանությանը մերժեն հոգևորականությունը, գիտնականները, ակադեմիական ինստիտուտները, բուհերը, քաղաքական դաշտը, նրան աջակցող ոչ մեկը չկար, և այդքանից հետո նրանք, զարմանալիորեն, հաղթում են։ Տեղեկություններ կան, որ գյուղապետերը փողի դիմաց երկակի խաղ էին խաղում։ Խոսակցություններ կան, որ քվեաթերթիկները պատրաստի ունեցել են և լույսերն անջատված ժամանակ լցրել են սեղանին։  Ուրախացել են, որ իրենց որոշ ժամանակ իշխանությունը պահելու ժամանակ տրվեց, մինչդեռ կեղծիքներով ընտրություն կարելի է անել, բայց կեղծ ընտրությունների արդյունքով մնալ՝ ոչ»,- նշեց նա։

Հայկազուն Ալվրցյանի կարծիքով՝ իշխանությունը երկար դիմանալ չի կարող, որովհետև ընդունելի չէ ժողովրդի համար։

«Երկար դիմանալու համար պետք է բռնապետություն, ինչը նշանակում է փլուզում՝ առաջին հերթին իր համար։ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չէր կարող  չգերազանցել նրան, ի վերջո, տեխնոլոգիաները զարգանում են։  Ձեր վարքագծով դուք ձեր դեմ հանեցիք զանգվածների, որոնք մինչև ընտրությունները գուցե անտարբեր էին ձեր նկատմամբ։ Դուք Հայաստանում տեղ չունեք։ Դուք, որպես օտար պետությունների ներդրած ուժեր, այդ օտար երկրների ճակատագրին եք արժանանալու։ Այդ երկրներից առնվազն երկուսը՝ որպես լաբարատոր երկրներ, հայտնվելու են պատմության աղբանոցում։ Նրանք կոչնչանան, և կոչնչանան նաև նրանց հայաստանյան կամակատարները»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Տպել
Ամենաշատ