News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունենալու. Հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից և հանրության արդարացի պոռթկումն է ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան, անակնկալի գալով Արայիկ Հարությունյանի ժամը 18:00-ի նախաձեռնած հավաքից, և գիտակցելով բոլոր այն հետևանքները, որոնք կարող են զգացմունքների ազդեցության տակ տեղի ունենալ, Ազգային Ժողովի երեք ընդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ:

Մեր կողմից առաջարկվել է, որ Արայիկ Հարությունյանը հանրությանը ուղղված իր խոսքը սփռի կամ հեռուստատարբերակով, կամ էլ՝ որևէ այլ օր կազմակերպի հանրահավաք: Մեր առաջարկը չընդունվեց, բայց Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ժամը 18:40 ավարտված կլինի իր կողմից հրավիրված հավաքը և Վերածննդի հրապարակում որևէ խոչընդոտ չի լինի նախապես նշանակված հանրահավաք անցկացնելու:

Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կազմակերպած հավաքի մասնակիցները պահպանելու են կարգուկանոն:

Մեզ հասած տեղեկություններով, արդեն իսկ երեկ երեկոյան գործի են դրվել բոլոր իշխանական լծակները՝ համայնքապետերի միջոցով բաժանվել են վառելիքի կտրոններ և նյութական հատկացումներ են կատարել մարդկանց ներկայությունը ապահովելու համար: Ինչպես նաև նախարարություններում և պետական հաստատություններում ուղղակի հանձնարարված է ղեկավարներին ապահովել իրենց աշխատակիցների ներկայությունը:

Մենք մնում ենք այն համոզմանը, որ Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով և որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:

Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների, չգնալ արկածախնդրության, հստակ ձևակերպել պահանջները և արժանապատվորեն տեր կանգնել սեփական իրավունքներին»:

NEWS.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի կողմից եւ՛ բարոյապես, եւ՛ քաղաքականապես ճիշտ քայլ չէր նախապես հայտարարված հավաքից մեկ ժամ առաջ հանրահավաք կազմակերպելը։

«Արայիկ Հարությունյանն այս քայլին գնում է, որպեսզի ցույց տա իր ուժը։ Ինքը որեւէ կերպ չի պատրաստվում լքել այն աթոռը, որն իր անվտանգության երաշխիքն է այս պահին, իհարկե, սա ասելով նկատի ունեմ միայն իրավական առումով։ Այն մարդիկ, որոնց հետ ինքը հասել է այդ աթոռին, հավանաբար թույլ չեն տա նրան այդ քայլին գնալ, այնպես որ այստեղ եւս ոչ թե երկրի շահն է, այլ սեփական շահը։ Այսօր երկրի մասին մտածողները երեկ փողոց դուրս եկած մարդիկ էին, որոնք անելանելի վիճակում են գտնվում»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ գրանցելու առթիվ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին, «Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց.

«Մի կողմից ինքը ողջամտություն է ունեցել չշնորհավորելու Արցախի ժողովրդի անունից, որովհետեւ ինքը հստակ հասկանում է, որ այդ պարագայում շատ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանար։ Կան արցախցիներ, որոնք ընդհանուր ամանից են օգտվում, բայց թույլ չեն տալիս իրեն Արցախի անունից խոսել, ինքն ընդհանրապես լեգիտիմ չէ, ինքը Արցախում միայն մի քանի հոգու նախագահ է, անկախ նրանից, թե այսօր ինչ շոու կկազմակերպի։ Մյուս կողմից էլ դա սպասելի էր, բնականաբար, ինքը պիտի շնորհավորեր  իր գործընկերոջը, որպեսզի շարունակեր կատարել այն «առաքելությունը» ինչի համար ինքը  կա Արցախում։ Այսքան տարի ինքն աշխատել է այդ մարդու համար, նա իր գործընկերն է, եւ այս ընտրությունների ժամանակ չխորշեց սատարել մեր հայրենիքը վաճառած, այդքան երեխաների արյան մեջ իր ձեռքերը թաթախած մարդուն, օգնեց, որպեսզի նորից գա իշխանության եւ շարունակի ազգակործան աշխատանքը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ