News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշում կայացվեց, որով «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։

«Ավիամոդելավորումը և՛ որպես մարզաձև և՛ որպես առանձնահատուկ ոլորտ պետության, համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման և տարածման ինչպես մանուկների ու պատանիների, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի շրջանում: Ավիամոդելավորման՝ նաև որպես մարզաձևի, տեսակների զարգացման, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն»,- նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա։

Երևանի ավիամոդելավորման դպրոցի նպատակն է մշակել ավիամոդելավորման տեսակների ուսումնամարզական ծրագրեր, մասսայականացնել դրանք և զարգացնել, սերտ համագործակցություն հաստատել ավիամոդելավորման տեսակների մարզական կազմակերպությունների և ակումբների հետ, երևանցի մարզիկներին նախապատրաստել միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակցելու համար։ Դպրոցում նաև ստեղծվելու են անօդաչու թռչող սարքեր, մշակվելու են ռոբոտաշինության ուսումնական ծրագրեր։

Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածի, Նոր Ջուղայի փողոց, 1 հասցեում։

Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 1 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ