News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան և այսօր կեսօրին Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները: Մ.Դավթյանն ու Դ.Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:

Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։

Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով…
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում և գիշերել Վաղուհաս գյուղում
Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել ու գիշերել է Խաչատրյանների բազմազավակ ընտանիքում, որտեղ և անմիջական մթնոլորտում նա հաղորդակից է…
Պետք է վերանայվեն տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու մոտեցումները. Քննարկում Վիտալի Բալասանյանի մոտ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները՝ տեղեկատվության ոլորտում պատշաճ մասնագիտական մակարդակ ապահովելու նպատակով...
Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին
Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից: Ընդհանուր լինելու է 240 բնակարան...
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք. Կատարվել է 35 թեստավորում
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10269 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ...
Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ստորագրել է հրամանագիր Սերգեյ...
Ամենաշատ