News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տոսկանայի ընտանեկան փաստաբանների ասոցիացիան հայտարարել է, որ Ֆլորենցիայից մի դեռահաս դիմել է փաստաբաններին, քանի որ ծնողները արգելում են նրան պատվաստել COVID-19-ի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Դպրոցականը հայտնել է, որ ծնողները պատվաստման գրավոր թույլտվություն չեն տալիս իրեն:

«17 տարեկան լինելով՝ նա չի կարող ուղղակիորեն փաստաբան ընտրել եւ չի կարող պատվաստվել առանց ծնողների կողմից ներկայացված փաստաթղթի», - ասել է ասոցիացիայի ներկայացուցիչ Ջաննի Բալդինին:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պատանու խոսքով՝ ծնողները պատվաստանյութերը վտանգավոր են համարում: Խնդրի մասին իմացել են սոցիալական ծառայություններն ու դպրոցը, որը կրթության նախարարության միջոցով դիմել է փաստաբաններին:

«Մինչ այժմ դիմումը դատարան չի հասել: Ես կփորձեմ խոսել ծնողների հետ, որպեսզի նրանք փոխեն իրենց կարծիքը: Հակառակ դեպքում գործը կփոխանցվի անչափահասների տրիբունալ, իսկ դատախազությունից հատուկ կուրատոր կնշանակվի», - նշել է փաստաբանը:

Բացի այդ, Բալդինին ընդգծել է, որ նման դեպքեր Իտալիայում սկսել են բավականին հաճախակի պատահել: Նմանատիպ դեպք է տեղի ունենում Արեցցո քաղաքի մի ընտանիքի հետ, որտեղ 16-ամյա երիտասարդը ցանկանում է պատվաստվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ