News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտում ապրող Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը հացադուլ են սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Արցախի հանրայինը տեսանյութ է հրապարակել Հրապարակից։

Երեկ մի խումբ քաղաքացիներ Վերածննդի հրապարակում պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառն Արցախի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձն էր ու ՔՊ-ին նրա աջակցությունը:

Նույն պահանջով 2 քաղաքացի էլ անժամկետ հացադուլ է հայտարարել:

«Մարդը, որ զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, իր ղեկավարությամբ ունենալով այսքան պարտություններ, խայտառակություններ, այդ նույն մարդը շնորհավորում է մի անձնավորության, որը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան»,-ասել է Դավիթ Ավանեսյանը:

Մերի Դավթյանն էլ հավելել է. «Նման ղեկավարը, առաջնորդը գոնե մի անգամ չի առերեւսվում իր ժողովրդի հետ: Պատասխանատվություն ստանձնել ու պատասխան չտալ շատ մեծ արարքների համար, ես այլ կերպ եմ հասկանում պետություն ասվածը: Մենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ենք արտահայտում մեր երկրի ղեկավարի վարքագծի նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում մեկնարկել են միասնական քննությունները
Քննությունները քննական կենտրոններում մեկնարկել են ժամը 09:30-ին։ Մինչև այդ էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել են…
Արցախի նախագահը հանդիպել է ազատամարտիկների, աֆղանական պատերազմի  վետերանների և պահեստազորի սպաների միության անդամներին
Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը...
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված  նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ...
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում
Ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Օրերս «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության և Արցախի...
Ավարտվել են Արցախի 2022-ի պետական բյուջեի կատարման մասին  հաշվետվության հանձնաժողովային քննարկումները
Բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ...
Արցախում յոթ անձ ձերբակալվել է առանց վառելիքի բացթողման կտրոնի լիցքավորում կատարելու պահանջի պատճառով
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական...
Ամենաշատ