News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կեսգիշերից հետո երաժշտությունն արգելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որոշումը զայրացրել է սոցցանցերի թուրք օգտատերերին, գրում է Ahval-ը:

Էրդողանը խոստացել է իսլամական դպրոցներ բացել՝ նախատեսված իսլամական հոգեւորականության ուսուցման համար, եւ բարձրացնել ալկոհոլի եւ ծխախոտի հարկերը:

«Մենք ամենասկզբից ասում էինք, որ այդ արգելքները գաղափարական են»,-ասել է ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Սոցցանցի օգտատերերը տարածում են #KUSURABAKIYORUZ հեշթեգը, որպեսզի իրենց զայրույթը հայտնեն Էրդողանի որոշման կապակցությամբ:

«Մեր երկրում 00:00-ից հետո գործում է երաժշտության արգելք: Այո, սա Թուրքիան է: Նրանք փորձում են արգելափակել ամեն ինչ, ինչ կապ ունի արվեստի եւ մշակույթի հետ: Նրանք մեզանից խլում են մեր ազատությունը»,-ասում է օգտատերերից մեկը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ