News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լիկբեզ է անցկացրել երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար եւ հիշեցրել է 1996-ի ընտրությունների կեղծիքները:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գրիգորյանը փորձել է բացատրել, թե ինչու է վերջին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» 200 000 ձայն կորցրել՝ 2018-ի ընտրությունների համեմատ: Ըստ Գրիգորյանի, դրանք աշխատանքից հեռացվածներն ու զայրացածներն են, եւ իհարկե կան պարզապես դժգոհներ:

Ինչ վերաբերում է զանգվածային խախտումներին, ապա Գրիգորյանը վստահ է. «Նրանք, ովքեր խոսում են խախտումների մասին, ելնում են իրենց սեփական փորձից: Կար նաեւ մի ուժ, որը պնդում էր, որ քաղաքացիական պատերազմ է լինելու: 1996-ի ընտրությունները կեղծվել են (ակնարկ Լեւոն Տեր-Պետրոսյանին), բայց այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին Հայաստանում: Հետընտրական գործընթացներ չեն կարող լինել, քանի որ ընտրություններն ազատ եւ արդար են եղել»: Որտե՞ղ են փաստերը, պահանջեց Գրիգորյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ