News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողներին կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանութան Արարատի բաժնում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ Ա.Ս.-ն 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք է տվել նույն համայնքի բնակիչ Մ.Ս.-ին:

Վերջինս կաշառքի առարկա հանդիսացող գումարից 20.000 ՀՀ դրամ գումարը ծախսել է անձնական կարիքների համար, իսկ 2021 թվականի հունիսի 19-ին կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը՝ 10.000 ՀՀ դրամը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 22.06.2021թ.-ին  Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ, իսկ Մ.Ս.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասերով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...