News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախկինների մասին խոսելիս նրանց  կապիտուլյանտ է անվանել: Նա նման կարծիք է հայտնել «Ազատություն»ռադիոկայանին տված հարցազրույցում:

Գրիգորյանի խոսքով՝ երբ ներկայիս իշխանությանը մեղադրում են հողեր հանձնելու մեջ, նրանք իրենց հերթին հարցնում են՝ ինչո՞ւ էր 1999-2007 թվականին Ադրբեջանի պետբյուջեն կազմում 3 մլրդ, իսկ Հայաստանինը՝ 1 մլրդ, 2011-13 թվականին նրանք ունեին 3,1 մլրդ,Հայաստանը՝ մոտ 400 մլն, այսինքն՝ 8-9 անգամ քիչ:

«Կապիտուլյանտը իրենք են: Տասնամյակներ շարունակեն չեն ապահովել ռեսուրսներով»,-մեղադրանք է հնչեցրել Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ հենց ներկայիս իշխանության օրոք է պաշտպանության համար ծախսվել 2 մլրդ, եւ այդ թվերը, վստահ է Գրիգորյանը, հստակ ցույց են տալիս՝ ով է արել եւ ով ինչպես է պաշտպանել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ