News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Ներքաղաքական ուժերը եւ նույնիսկ պաշտոնյաները նախընտրական շրջանում փորձում էին տորպեդավորել անվտանգության հարցերն ու խնդիրներ ստեղծել: Դա վերաբերում է նաեւ գերիների հարցին: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նույնը արել են Ադրբեջանի ուժերը: «Մայիսի 27-ից հետո կամ առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց: Այվազյանը՝ լինելով պաշտոնյա, ասում էր մեր գործընկերներին, որ մենք չունենք ականապատ տարածքների քարտեզներ: Նա ոչ թե պարզապես ստում էր, այլ տորպեդավորում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ցանկանում էր խնդիրներ ստեղծել մեր քաղաքական թիմի համար: Մի քանի ամիս այդ հարցը չէր լուծվում: Երբ պաշտոնյան հրաժարական տվեց, 2 շաբաթում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին , հարցը լուծվեց»,-ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաև ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահ առաքելության դեմ Արցախում․ Ռուբեն Ռուբինյան
Մեր ռուս գործընկերների հետ քննարկումներն ընթացքի մեջ են․․․
ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը․ 3 կուսակցությունների հայտարարությունը
44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է…
Փաշինյանի համախոհ. Հայաստանի գործընկերներն աջակցում են Երեւանին սահմանին իրավիճակի կարգավորման գործում
«Մենք պետք է աշխատենք ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված միջոցառումներն իրականացվեն...
Սակրավորները Արցախում պայթյուններ են նախատեսում․ Արցախի ԱԻՊԾ
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր, հավանական...
Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան
Ես երբևէ պետական որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ․․․
ՔՊ. Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք
Ինչ վերաբերում է Սեւ լճին, Գեղարքունիքին, այլ հատվածներին, որտեղ ադրբեջանական զորամիավորումներ կան, դրանք գտնվում են ապօրինի եւ պետք է լքեն այդ տարածքները...