News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը


Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։

Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով հայտնի դարձավ, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։

42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրին, ինչը ժամեր անց արդյունք տվեց։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային…
Նոր մանրամասներ Վերնիսաժում հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքից
Ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ սպանության փորձ կատարելու կասկածյալի տվյալները…
«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
«Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ․․․
Բալթիմորում կինը տարուց ավելի երեխաների մարմինները պահել է մեքենայի բեռնախցիկում
33-ամյա Նիքոլ Ջոնսոնը կալանավորվել է չորեքշաբթի ուշ երեկոյան...
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամուշտներ ու մահակ
Նշանակվել է դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություն…
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են 25-ամյա երիտասարդին կրակած անձին
Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը…