News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գաբոնը դարձել է աֆրիկյան առաջին երկիրը, որին վճարել են ածխածնի արտանետումների կրճատման համար՝ իր արեւադարձային անտառները պաշտպանելու միջոցով:

ՄԱԿ-ի կողմից աջակցվող Կենտրոնական Աֆրիկայի անտառային նախաձեռնությունը (Cafi) տրամադրել է ավելի քան 17 մլն դոլար՝ 2019 թվականին կնքված 150 միլլիոն դոլար արժողությամբ գործարքի առաջին տրանշը:

Գաբոնի տարածքի գրեթե 90 տոկոսը ծածկված է անտառներով, որոնք կլանում են ավելի շատ ածխածին, քան արտանետում է երկիրը: Արեւադարձային անտառները կենսական նշանակություն ունեն կլիմայի համար վնասակար արտանետումների կլանման տեսանկյունից:

Գաբոնը կարողացավ ցույց տալ, որ ի վիճակի է կրճատել անտառահատումները եւ 2016 ու 2017 թվականներին, նախորդ տասնամյակի համեմատ, նվազեցնել ածխածնի արտանետումները:

Նորվեգիան Cafi-ի միջոցով Գաբոնին 17 միլիոն դոլար է վճարել ածխածնի այն քանակի համար, որը կարող էր արտանետվել: Մնացած 150 միլիոն դոլարը փոխանցվելու է առաջիկա տարիներին:

Սկզբնական վճարը Գաբոնի տարեկան ՀՆԱ-ի ընդամենը 0,1 տոկոսն է, սակայն անտառտնտեսության նախարար Լի Ուայթը BBC-ին ասել է, որ դա կարեւոր առաջին քայլն է եղել:

Նախարարի խոսքով՝ Նորվեգիան հաստատել է անտառահատումների եւ ածխածնի արտանետումների մոնիտորինգի՝ Գաբոնի համակարգերը, որոնք կարող են օգտագործվել օգնելու համար ածխածնի բարձր արտանետումներ ունեցող երկրներին վճարել Գաբոնին ապագայում նրա ռեսուրսները կառավարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ