News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 06
Տեսնել լրահոսը

Տանձանման, D գունային կատեգորիայի, 101,38 կարատանոց ադամանդը, որի գնահատված արժեքը տատանվում է 10-15 միլիոն դոլարի միջեւ, կարելի է ձեռք բերել կրիպտոարժույթով։ Սա աճուրդի հանված ամենաթանկ ֆիզիկական առարկան է, որը կարելի է կրիպտոարժույթով ձեռք բերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սակարկումները կանցկացվեն հուլիսի 9-ին, Հոնկոնգում` ավանդական օֆլայն ձեւաչափով: Գնումի համար կարելի է վճարել ինչպես սովորական փողերով, այնպես էլ կրիպտոարժույթներով՝ Bitcoin կամ Ethereum՝ Coinbase Commerce հարթակի միջոցով: Հուլիսի 3-8-ը The Key 10138 կոչվող ադամանդը կցուցադրվի Հոնկոնգի Sotheby's պատկերասրահում:

Աճուրդի տան ներկայացուցիչները նշում են, որ աճուրդների ողջ պատմության ընթացքում ներկայացվել է ավելի քան 100 կարատ քաշով տասից քիչ ադամանդ, եւ դրանցից միայն երկուսն է տանձի ձեւ ունեցել: Նրանք շեշտում են, որ կտրվածքը հղում է անում հայտնի 530,2 կարատանոց Cullinan I («Աֆրիկայի մեծ աստղ») ադամանդին, որը ներկայումս զարդարում է բրիտանական թագավորական խաչով գավազանը, որը 17-րդ դարի սկզբից օգտագործվում է թագադրման արարողությունների ժամանակ: 1910 թվականին գավազանը հատուկ հարմարեցվել է Cullinan I-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել