News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Մենք իրականացնելու ենք սահմանազատում ու սահմանագծում եւ լուծելու ենք այս ուղղությամբ բոլոր խնդիրները: Այս մասին հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ խոսելով ռուս սահմանապահների տեղակայման մասին՝ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի մասին է, այլ Սոթքից մինչ Սյունիք ու Սեւ լիճ:

Նա պարզաբանել է, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողները կվերադառնան իրենց մշտական ​​տեղակայման վայրեր, եւ այդ տարածքներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: «Դրանից հետո կսկսվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը», - նշել է Գրիգորյանը: Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման շուրջ բանակցությունները, նրա խոսքով, շարունակվում են: «Ես ձեզ կոչ եմ անում սպասել բանակցությունների արդյունքներին», - հավելել է պաշտոնյան: Նա պարզաբանել է, որ խնդրի կարգավորումից հետո, հավանաբար, սահմանապահներ տեղակայելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: «Երբ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն, այնտեղ կտեղակայվեն հայ եւ ադրբեջանցի սահմանապահներ», - եզրափակել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել