News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը


Իսրայելի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է օդային լազերի օգտագործումը՝ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) խոցելու համար:

Նախագծի շրջանակներում Cessna 208B Grand Caravan ինքնաթիռում տեղադրվել է Elbit Systems լազեր: Պաշտպանության նախարարության տրամադրած տեսանյութում լազերը հետեւում եւ կրակում է փոքր ԱԹՍ-ի վրա: Մի քանի վայրկյան անց լազերային ճառագայթի ազդեցության տակ անօդաչու սարքը դուրս է գալիս վերահսկողությունից:

«Ես կցանկանայի շնորհավորել Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչությանը, Elbit Systems-ին եւ ՌՕՈՒ-ին՝ իրենց ձեռք բերած տեխնոլոգիական առաջընթացի համար»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը:

«Այսօր դուք մեզ մոտեցրեցիք Իսրայել պետության բազմամակարդակ պաշտպանական համակարգի զարգացման եւս մեկ կարեւոր հանգրվանի, որը մեծ նշանակություն ունի ինչպես տնտեսական արդյունավետության, այնպես էլ պաշտպանունակության տեսանկյունից: Լազերային համակարգը պաշտպանության նոր մակարդակ կավելացնի երկար հեռավորությունների վրա եւ բազմազան սպառնալիքների հանդիպելիս»:

Փորձարկումները ներառել են մի շարք սցենարներ, որոնց արդյունքում հաջողությամբ ոչնչացվել են անորոշ թվով ԱԹՍ-ներ: Լազերը խոցել է ավելի քան 0,54 նմ (1 կմ) հեռավորությամբ թիրախները։

Ըստ Պաշտպանության նախարարության տվյալների, լազերի օգտագործմամբ ԱԹՍ-ների խոցումը տալիս է մի շարք առավելություններ, ինչպիսիք են ցածր գինը, ԱԹՍ-ներին մեծ բարձրություններում եւ մեծ հեռավորությամբ խոցելու հնարավորությունը եւ «հսկայական տարածքների պաշտպանությունը»: Այն դիտվում է որպես լրացում առկա պաշտպանական համակարգերին, ինչպիսիք են Iron Dome-ը, որը պաշտպանում է հրթիռային հարձակումներից եւ «երկիր-օդ» դասի հրթիռներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել