News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ այդմ՝ հունիսի 22-ի ժամը 10.00-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Դրանցից՝

221-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,

241-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,

2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,

87-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,

171-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),

170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),

96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),

42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված),

10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),

4-ը՝ ընտրատեղամասից ընտրական փաստաթղթերի կամ կնիքների, այլ պարագաների հափշտակությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),

2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),

2-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),

2-ը՝ ընտրական այլ,

56-ը՝ ընտրական չհամարվող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ ենթադրյալ հանցավոր արարքների:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 727 հաղորդումներից 287-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

18-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում նաև՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, որոնցից մեկը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 

1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,

1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 

1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,

1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,

1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,

4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:

Հարուցված քրեական գործերի, դրանցով իրականցվող քննությունների արդյունքների, քրեական հետապնդումների վերաբերյալ թույլատրելիության շրջանակում  առաջիկայում և հետագայում որոշակի պարբերակայությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կհրապարակվի առանձին համապարփակ տեղեկատվություն առաջիկայում: 

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ