News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը եւ նրա վարչակազմը թարմացնում են Լուսնի շուրջ պտտվող նոր տիեզերակայանի ստեղծման պլանները:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում քննարկում էր ՄՏԿ-ի տարեկան 4 միլիարդ դոլար ֆինանսավորումը մինչեւ 2025 թվականը դադարեցնելու հարցը, քանի որ կարծում էր, որ ՆԱՍԱ-ն տիեզերակայանը մասնավոր ընկերություններին կհանձնի: Այս քայլը մասամբ սնում էր ամերիկացի տիեզերագնացներին մինչեւ 2024 թվականը կրկին Լուսին ուղարկելու Թրամփի վճռականությունը:

ՆԱՍԱ-ն քննարկում էր Lunar Gateway-ի ստեղծման հարցը, տիեզերական կայան, որը դեպի Լուսին տանող ճանապարհին ծառայելու է որպես կանգառ տիեզերագնացների համար: Բայց Lunar Gateway-ի կառուցումն ու գործարկումը հետաձգեցին Թրամփի ծրագրերը եւ 2024թ. վերջնաժամկետը, ուստի կայանի ստեղծումը անորոշ մնաց:

Նոր ֆինանսավորում ստանալով՝ Բայդենը կայանի շինարարությունը վերսկսելու ծրագրեր է գծում:

Հունիսի սկզբին Սենատն ընդունեց 250 միլիարդ դոլար արժողությամբ երկկուսակցական «Նորարարության եւ մրցակցության մասին» օրենքը, որը 10 միլիարդ դոլար է ներառում Lunar Gateway-ի համար: Օրինագիծն այժմ սպասում է Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ