News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ից Մոսկվայում հասարակական սննդի հաստատություններ կկարողանան այցելել միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված, կես տարվա ընթացքում վարակված կամ երեքօրյա ՊՇՌ բացասական թեստ ունեցող քաղաքացիները: Այս մասին իր բլոգում նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Կորոնավիրուսից պաշտպանված լինելը հաստատվելու է QR կոդով, որը կարելի է ստանալ Մոսկվայի էլեկտրոնային բժշկական քարտերից, mos.ru պորտալից կամ UMIAS.INFO-ից, պետական ​​եւ համայնքային ծառայությունների ընդհանուր պորտալից կամ «Госуслуги.Стопкоронавирус» հավելվածից, ինչպես նաեւ քաղաքային պոլիկլինիկայի ռեգիստրատուրայից: Թղթային տեղեկանքները կամ վկայականները չեն ընդունվելու, հաղորդել է Ինտերֆաքս-ը:

Քաղաքապետը շեշտել է, որ ռեստորաններից եւ սրճարաններից պահանջվելու է ստեղծել QR կոդերի ստուգման համակարգ: Ֆուտ-կորտերը բաց են լինելու միայն վերահսկման համակարգը ստուգելուց հետո: Այն հաստատությունները, որոնք չեն կատարի պահանջները, կկարողանան աշխատել միայն դուրս բերելու կամ առաքման միջոցով:

«Քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել QR կոդից, որը հաստատում է ՌԴ-ում պետական ​​գրանցում անցած նոր կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիների կողմից կա՛մ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչի, կա՛մ մեկ բաղադրիչ պատվաստանյութի ստացումը», - ասվում է երեքշաբթի հրապարակված հրամանում:

Սոբյանինը խոստովանել է, որ մարդկանց մոտ կարող են հարցեր առաջանալ՝ կապված պատվաստումների, հաղթահարած հիվանդության կամ հանձնած ՊՇՌ թեստ տվյալների՝ շտեմարաններում տեղեկատվության բացակայության հետ կապված: «Այս խնդիրները լուծելու համար ստեղծվել է հատուկ վերլուծական խումբ, որը աշխատելու է հնարավորինս օպերատիվ կերպով: Վերլուծական խմբի հետ կարող եք կապվել mos.ru պորտալի ձեր անձնական հաշվի միջոցով», - նշել է նա:

Քաղաքապետի հրամանից նաեւ բխում է, որ հունիսի 22-ից երկարաձգվելու են նախօրոք սահմանված սահմանափակումները հասարակական սննդի եւ ակումբների՝ 23:00-ից 6:00-ը տեւող աշխատաժամերի, ինչպես նաեւ խաղասենյակներ եւ կենդանաբանական այգիներ այցելելու եւ պուրակների ենթակառուցվածքներից օգտվելու սահմանափակումները, բացառությամբ տաղավարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ