News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան՝ մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն ներգրավված չի լինելու խորհրդարանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք քաղաքականությամբ։ Գրասենյակները բաց են լինելու, դուք աշխատելու եք ժողովրդի հետ, կարևորը մանդատները չեն»,- ասել է Ծառուկյանը։

Նա ընդգծել է՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմքում դրված է եղել ատելության ու վախի մթնոլորտը։

«Դրա մեջ մենք չկանք, չենք էլ կարող լինել։ Մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք մեր երկրի անվտանգությունը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և արտագաղթի կանխումը։ Ինչ ասել ենք, իրական է․ ասողին լսող է պետք։ Շարունակելու ենք մեր աշխատանքը: Ովքեր մեզ ձայն են տվել, չեն սխալվել, կյանքը սրանով չի ավարտվում»,-ասել է ԲՀԿ ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...
Ամենաշատ