News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 06
Տեսնել լրահոսը

Աջափնյակ վարչական շրջանում այս պահին քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ, օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ, լկտի կերպով ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը՝ դրանք որակելով որպես ապօրինի կառույց, մինչդեռ զգալի մասը գտնվում է դատական գործընթացների մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը եւ տեսանյութ հրապարակել, որն ուղեկցվում է հայհոյանքներով:

«Աջափնյակ վարչական շրջանում այս պահին քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ, օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ, լկտի կերպով ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը՝ դրանք որակելով որպես ապօրինի կառույց, մինչդեռ զգալի մասը գտնվում է դատական գործընթացների մեջ։ Այսպիսի վերաբերմունքը օրեր առաջ նույն վարչական շրջանում ինչ-որ խմբերի հետ հակադրման հետևանք է, մինչդեռ այս մարդիկ դեռևս չեն հասկանում, որ ապրում ենք 21-րդ դարում, որտեղ այլևս չի գործում միջնադարին բնորոշ կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը։ Հայեր ջան, դեռ դուք շատ կզղջաք ոմանց «պողպատե» մանդատ տալով։ Ընդ որում, մի բան է ինձ ուրախացնում, որ սեփականատերերի մեծ մասը ակտիվ նիկոլականներ էին, ովքեր հուսով եմ, որ այսքանից հետո գոնե կհասկանան իրենց սխալը...»,- գրել է նա:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը հավելեց, որ այս պահին մի քանի կառույցներ են ապամոնտաժվում, որոնք քաղաքապետարանը ապօրինի է համարում, սակայն դատական հայցեր կան, ինչը չի թույլատրում  քանդել շինությունները:

«Միանգամից, օրենքի խախտմամբ եկել են և քանդում են, նույնիսկ չեն թողնում, որպեսզի արժեքավոր իրերը, դետալները հեռացնեն: Միայն սա չէ, բազմաթիվ 5-6 տարվա վաղեմությամբ կառույցներ են քանդում` թուրքին բնորոշ կերպով: Նույնիսկ դատական հայցերն են ցույց տալիս, որոնք դատարանը վարույթ է ընդունել, ինչը քանդելու արգելք է: Երեկ ինչ-որ խմբերի հետ կոնֆլիկտ է եղել նույն վարչական շրջանում, մի գիշերում ապօրինի կառույց են արել և սկսել է այս համատարած դիլետանտիզմը: Հենց նոր ինձ ասացին, որ դադարեցրեցին, կանգնած են, ինչ-որ զանգեր են անում, ոստիկաններն էլ փորձում են գնալ։ Չեմ կարող ասել՝ այս գրառման արձագանքն է, թե վաղը շարունակում են»,- ասաց նա։

Տպել