News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած շնորհավորանքը, սակայն պատճառներն այլ տեղ են։

Որքան էլ Արցախի նախագահը երեկ փորձեց սրբագրել իր այցը ՀՀ իշխող ուժի գրասենյակ՝ նշելով, որ այն ճիշտ չի մեկնաբանվել, իրականում ամեն ինչ շատ պարզ է։

Արցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ։

Դա վերաբերում էր և՛ ներքին խնդիրներին, և՛ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ գործող իշխանությունների վերընտրությունը կոտրել է հույսը ապագայի նկատմամբ։

ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում։

Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Արցախի նախագահի՝ ՀՀ իշխանություններին ուղղվող ցանկացած ժեստ, աջակցություն ներսում նման հակազդեցության է բերում։

Հ.Գ. Արցախում ստեղծված իրավիճակին մյուս ասպեկտներով կանդրադառնամ ավելի ուշ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ