News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շանհայի Ռազմածովային բժշկական համալսարանի չինացի գիտնականները արու առնետներին ստիպել են ծննդաբերել: Ըստ Global Times-ի չինական պարբերականի՝ դա հնարավոր է դարձել բարդ օպերացիայի արդյունքում:

Կրծողների մոտ տղամարդկանց հղիությունն ընթացել է մի քանի փուլով: Նախ գիտնականները կապել են կաստրացված արուի արյան շրջանառությունն իգական սեռի արյան հետ՝ նրա օրգանիզմը հորմոններով ապահովելու համար: Դրա համար կենդանիներին կտրվածքներ են արել մաշկի վրա եւ կարել են զույգերով: Ապա ութ շաբաթ անց տղամարդկանց փոխպատվաստել են մեկ այլ կնոջ արգանդ: Վերականգնումից հետո երկու կենդանիներին էլ սաղմեր են փոխպատվաստել զարգացման վաղ փուլում: Ձագերին դուրս են հանել 21-րդ օրը կեսարյան հատմամբ, փոխանցում է «Լենտա»-ն:

Բոլոր սաղմերից գոյատեւել է միայն 3.68 տոկոսը. վեց արու առնետ կարողացել է ունենալ առնետի 10 ձագ: Գիտնականները վստահ են, որ այս փորձը հաստատում է արական կաթնասունի՝ սերունդ ունենալու կարողությունը, իսկ աշխատանքի արդյունքները կարող են «խոր ազդեցություն ունենալ վերարտադրողական կենսաբանության վրա»: Սակայն որոշ գիտնականներ կասկածի տակ են դրել հետազոտության գործնական նշանակությունը՝ նշելով, որ փորձին մասնակցող կենդանիները, ըստ էության, իգական սեռի ներկայացուցիչներ են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ