News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում քաոսային երեւույթների պատճառը «մեկ տերության» գործողություններն են, որն ուժի քաղաքականություն է կիրառում եւ պարտադրում է իր կանոնները: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Վեյ Ֆենգեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր աշխարհը որպես քաոսային է բնութագրվում: Քաոսային երեւույթներ, իրավիճակներ են առաջանում, իսկ  դրա պատճառն այն է, որ մեկ տերություն, մոռանալով ամեն ինչի մասին եւ առաջնորդվելով միայն սառը պատերազմի մտածողությամբ, ուժի քաղաքականություն է կիրառում, իր հեգեմոնիան, միակողմանիությունն ու միջամտությունն ամենից վեր դասում է առաջնագծում»,- ասել է նա Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի տեսաուղերձում:

«Այս երկիրը պարտադրում է իր կանոնները, կամքն այլ երկրներին, միջամտում է այլ պետությունների եւ մի շարք երկրների ներքին գործերին... Մենք պետք է համատեղ դիմակայենք դրան, անհրաժեշտ է պաշտպանել ՄԱԿ-ի գլխավորած միջազգային համակարգը, միջազգային կարգի վրա հիմնված աշխարհակարգը եւ աջակցել ՄԱԿ-ի կենտրոնական դերին միջազգային գործերում»,- շեշտել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ