News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Եթե երեք նախագահները միավորվեին ինչ արդյունք կունենային, չգիտենք, չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել, բայց սխալներ ունեցել ենք թե մենք, թե մնացած ուժերը, երեւի թե, որ այսօր ունենք նման արդյունքներ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ պետք է հասկանան իրենց սխալները եւ կարողանան գտնել լուծումներ:

Վայեցյանը նկատեց, որ այս ընտրությունների արդյունքներով չլուծվեցին մեր երկրում եղած հարցերը. «Այս ընտրությունների արդյունքներով չլուծվեց արցախյան հակամարտության հարցը, չլուծվեց Հայաստանի տարածքում արդեն մեկ ամսից ավել գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, մոռացության չտրվեց մեր հազարավոր զոհերի հարցը, չլուծվեցին տնտեսական հարցերը:

Այս ընտրությունների արդյունքներով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից արված բոլոր սխալները: Դրանք կան, եւ շարունակում են մնալ օրակարգում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչ պետք է անենք, որ լուծենք այդ հարցերը»:

Հարցին, թե արդյոք «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակելու է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի վերաբերյալ բացահայտումներ անել եւ ներկայացնել, Վանեցյանը պատասխանեց. «Եկեք բացահայտումների շրջանից դուրս գանք: Մեկ տարվա մեջ եղան այնքան իրողություններ, այնքան անսպասելի իրավիճակներ, արդեն բացահայտումների մասին խոսելը դարձել է անհետաքրքիր»:

Հիշեցնենք, որ առաջին նախագահ լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջարկել էր միասնական ճակատով գնալ ընտրությունների, որի դեպքում իշխող թիմը շանս չէր ունենա վերարտադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ