News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Արագ սննդի ռեստորանային ցանցերը, այդ թվում McDonald’s-ը եւ KFC-ն որոշել են թանկացնել 5 դոլարից ցածր գնով վաճառվող ֆասթ ֆուդը: Ինչպես հաղորդում է Reuters-ն, նման ռազմավարությունը կօգնի ոչ միայն ավելացնել շահույթը, այլ նաեւ փոխհատուցել սննդամթերքի ծախսերը:

5 դոլարից ցածր գնով վաճառվող ֆասթ ֆուդը շահավետ չէ արդեն 18 ամիս, դրանք շահույթի աղբյուր չեն կարող հանդիսանալ:

«Դրանք պետք են հաճախորդների ներգրավելու համար»,-հայտարարել է BTIG ընկերության վերլուծաբան Փիթեր Սալեհը:

Օրինակ, KFC-ն դադարել է առանձին վաճառել կոմբո 5 դոլարով:

Dominos Pizza-ն հայտնել է օնլայն պատվերի դեպքում կես գնով պիցցա գնելու ակցիան չեղարկելու մասին:

Revenue Management Solutions-ի օպերացիոն տնօրեն Մարկ Կուպերմանի խոսքով՝ էժան ապրանքներից ֆասթ ֆուդի ցանցերի հրաժարումը կարող է նրանց զրկել հաճախորդների հիմնական հոսքից, որոնք հենց դրա համար են ընտրում ֆասթ ֆուդը:

Սակայն ռեստորանները ամբողջությամբ չեն հրաժարվի էժան ֆասթ ֆուդից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ