News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր հայտնի հայտարարությանը, թե կարող է 3 օրում վերադարձնել բոլոր գերիներին:

«Ես ասել եմ, որ իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը. Մեր անվտանգային համակարգի արագ վերականգնում եւ սահմանների պահպանության ապահովում, եւ երկրորդը՝ գերիների վերադարձի հարցի լուծում:

Իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շահարկումներ, ասել են՝ եթե կարող ես գերիների հարցը լուծել երեք օրում, ինչու չես լուծում:

Բայց մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմանով:

Հիմա եթե կարող էին այդ քարտեզները տային Ադրբեջանին եւ վերադարձնել գերիներին, ինչու դա չեն արել 6 ամիս առաջ: Ընդ որում ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ բնության մեջ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն: Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»,-ասաց նա:

Վանեցյանը նկատեց, որ այս իշխանությունները չեն փորձել լուծել հարցն ամբողջական, այլ միայն փորձել են պահի տակ ռեյտինգ ավելացնելու հարց լուծել:

«Եթե որոշենք գնալ խորհրդարան, միանշանակ օգտագործելու ենք մեր հնարավորությունները եւ զբաղվելու ենք թե գերիների հարցով, թե անվտանգային համակարգի վերականգնման հարցը»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ