News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է, իրողություններն հիմա այլ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նա, մասնավորաօպես, նշել է. «Մանդատներից հնարավոր հրաժարումը հուսահատության ակտ է, որից հետո, լինելով չպարտված, դու պաշտոնապես արձանագրում ես քաղաքական պարտությունդ ու քաղաքական համակարգից չքվում անվերադարձ:

Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ, այն տրամաբանությամբ, որ թեթև քաշով պայքարում ես ծանրաքաշի դեմ ու միշտ կարելի է անհամաչափ վնաս հասցնել, նույնիսկ՝ մեկ-մեկ հաղթել, թեթև քաշովդ քաղաքական հակառակորդիդ մաշել, հոգնեցնել ու պրոցեսից հաճույք ստանալ:

Գոտեմարտի համար մի տեղ կա՝ տատամին, այսինքն՝ պառլամենտը, իսկ մեր հասարակությունն էլ կնայի ու աշնանը կդատի: Քաղաքագիտական տգիտության դրսևորում է այն պնդումը, որ եթե չունես օրենքների ընդունման համար բավարար ձայներ, ուրեմն թույլ ես:

Պառլամենտները դադարել են օրենսդիր իշխանության մարմին հանդիսանալ, այս հարցում նրանք իրենց դիրքերը վաղուց զիջել են կառավարություններին, սահմանադրական իրավունքի մասնագետները կհասկանան ինչ նկատի ունեմ:

Պառլամենտը հսկելու, իշխանության սխալները բռնացնելու ու վերջինիս դեմ հատուկ օպերացիաներ կազմակերպելու հարթակ է. ոնց կարողանում են թող տակից դուրս գան:

Եթե իշխանության բոլոր պատգամավորներն իրար ձեռք բռնեն ու էս անգամ սկսեն քայլել Սևանա լճի ջրերի վրայով, նրանց կարելի է մեղադրել լողալ չիմանալու մեջ: Սահմանադրական լիազորությունները գրագետ իրացնող միասնական ընդդիմությունը /իսկ նման միասնական ընդդիմություն երբեք չենք ունեցել/ իշխանության համար կաշմառ է: Իրավունքը միշտ ընդդիմության կողմն է, ի հակակշիռ իշխանության, որը միշտ թքած ունի իրավունքի վրա. ոնց կարելի Է հավակնել լինելու լավ իշխանություն, եթե չես եղել շատ լավ ընդդիմություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ