News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է Սոլովյովին տված իր հարցազրույցում արած հայտարարություններին, մասնավորապես «Крым наш» եւ «Я кадровый чекист» արտահայտություններին:

Նա, մասնավորապես, ասաց. ««Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես իհարկե չէի կարող նման բան ասել: Դա եղել է ի պատասխան, որն ունի շարունակություն: Շարունակությունը հետեւյալն է. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է եւ ես զուգահեռներ եմ անցկացրել Արցախյան հարցի հետ: Ասել եմ՝ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալ ՌԴ-ին, ապա այդդ իրավունքը պետք է հարգվի եւ առաջին հերթին պետք է հարգվի Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից: Որովհետեւ մենք ունենք արցախյան հակամարտության հարց, որտեղ անկյունաքարային է ինքնորոշման իրավունքի իրացումը: Կա՞ մի հայ, որ համաձայն չէ այս պնդման հետ:

Ինչ վերաբերում է «Я кадровый чекист» արտահայտությանը, ապա կադրային չեկիստ ասածը առհասարակ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսակցական ժարգոնն է: Ես առիթ ունեցել եմ դեռեւս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ պատասխանել քաղհասարակության ներկայացուցիչներից մեկին եւ ասել եմ, որ Հայաստանի ԱԱԾ-ն չի համարում իրեն նախկին ԿԳԲ-ի իրավահաջորդը, այդ էջը մեզ համար փակ է:

Այն ժամանակ էլ էր դա մեծ աղմուկ առաջացրել: Այո, ես համարում եմ, որ Հայաստանի ԱԱԾ-ն մի մարմին է, որը սպասարկում է եւ պետք է սպասարկի բացառապես ՀՀ շահերը՝ անկախ նրանից, թե ՌԴ-ն մեր դաշնակիցն է, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ