News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները փոխհաշվարկներում ռուբլու մասնաբաժինը հասցրել են ավելի քան 70 տոկոսի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեջ ռուսական ռուբլու դերի բարձրացման միտում է նկատվում: Վերջին հինգ տարիների ընթացքում դրա մասնաբաժինը վճարումների կառուցվածքում աճել է՝ կազմելով 72.5 տոկոս»,- ասաց Օվերչուկը՝ հավելելով, որ խոսքը 2019 թվականի տվյալների մասին է:

ԵԱՏՄ երկրները պետք է ածխաջրածնային էներգիայի աղբյուրների օգտագործումը սահմանափակող ԵՄ միջոցառումների հետ կապված նոր տնտեսական քաղաքականություն մշակեն, ասել է Օվերչուկը:

«Զարգացած երկրները որոշել են հրաժարվել ոչ միայն ածխաջրածնային էներգիայի աղբյուրներից եւ ներքին այրման շարժիչներից, այլեւ՝ ածխածնային հետք առաջացնող ապրանքներից: Նոր սահմանափակող միջոցները կանդրադառնան ռուսական արտահանման հիմնական հոդվածների վրա՝ հանգեցնելով տնտեսության լայնամասշտաբ վերակազմավորման անհրաժեշտությանը: ԵԱՏՄ-ն ստիպված կլինի ընդհանուր տնտեսական քաղաքականություն  մշակել եւ որդեգրել այս ոլորտում, օգտագործել կոլեկտիվ բանակցային ռեսուրսն այնպիսի խոշոր տնտեսությունների հետ  փոխգործակցելու համար, ինչպիսիք են ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը»,- ասել է փոխվարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ