News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ անորոշություն:

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակում մի ամբողջ կյանք է անցկացրել: Երկաթյա պատերի մեջ ապրելու համար ընտանիքից պահանջվել են երկաթյա նյարդեր: 27 քմ մակերեսով տարածքում երեք երեխա է մեծացել:

Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: Նախորդ գարնանն ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Վագոն-տնակում ծնված Մանվելն իր ձեռքերով է կառուցել ծնողների երազած տունը: Երկաթյա կացարանի ճնշող պատերին հրաժեշտ տված դուստրերի համար «հայրական տուն» արտահայտությունը նոր ու լուսավոր իմաստ է ստացել:

Համավարակի պատճառով, աջակցող կողմերը շինարարության ընթացքին հետևել են տեսազանգի միջոցով: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը բնակարանամուտին դարձյալ մասնակցել է նույն ձևաչափով և դիմել է Մանվելին:

«Մանկության և պատանեկության տարիների դժվարությունները երբեմն խորը հետք են թողնում: Փորձե՛ք անցյալում թողնել այդ հիշողությունները: Ձեզ հաջողվել է պայքարել, ամրանալ և ամբողջությամբ փոխել ձեր կյանքի հետագա ընթացքը: Արդյունքը գոհացնող է. դուք հասել եք ձեր երազանքի իրականացմանը, մեզ էլ հաջողվել է ծրագիր իրականացնել դժվար ժամանակահատվածում:  Այժմ կենտրոնացե՛ք այլ նպատակների իրականացման վրա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Դոմիկում հայտնվեցինք երկրաշարժից հետո: Շատ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել: Ամռանը՝ շոգ, ձմռանը՝ ցուրտ, աշնանը՝ անձրևի կաթոցներ տակ: Երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք, բոլորս պետք է զգաստ կանգնեինք, որ տեղավորվեինք այդ տարածքում: Հիմա արդեն ամեն ինչ այլ է: Փոխվել են նաև մեր երազանքները. տղայիս ամուսնացնելու մասին եմ երազում», - ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ