News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի:

Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը:

Մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժ, Աստծո առատաձեռն օգնությունը և հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին...
Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին. Քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ
Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ակնկալում եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը․․․
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Օրակարգում է եղել նաեւ ռազմագերիների հարցը
Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում...
«Փաստ». «Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել»
Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում...
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից. ՍԱՏՄ
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ...