News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ՝ անդրադառնալով Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին։

«Ես այսօր առավոտյան եմ տեղեկացել նման դեպքի մասին, մանրամասներին տեղյակ չեմ: Ես կարող եմ վերահաստատել 2018-ին մեր կողմից բարձրաձայնած բռնության անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքը, եւ այդ սկզբունքը չի փոխվել նույնիսկ այս ընտրություններից հետո»,- նշեց Ավինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Գևորգյանի խոսքով՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, ինչից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 11-ամյա երեխայի
Հուլիսի 31-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել…
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և…
Ազատամուտ գյուղում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա
Պարզվել է, որ Ազատամուտ գյուղի Հակոբյան փողոցում այրվում է «Opel Combo» մակնիշի ավտոմեքենա…
Այրվել է ավտոմեքենա. վարորդը հոսպիտալացվել է
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում…
Թուրքիայում գնդակահարել են քուրդ ընտանիքի բոլոր անդամներին ու հրդեհել տունը
Թուրքիայի Քոնիա նահանգում...
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
Հուլիսի 30-ին, ժամը 23:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փանիկ գյուղի փողոցներից...
Ամենաշատ