News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք այլընտրանք չունենք, բացի օրինբուն աշխատելուց. Կարծում եմ՝ հայ ժողովրդի համար իրապես լավ ժամանակաշրջան է բացվում, իրապես աշխատանքի, զարգացման, առաջընթացի հնարավորությունների, եւ այդ ժամանակը պետական մարմինները բոլորը պետք է օգտագոծեն ի նպաստ ՀՀ զարգացման: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին,  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Ես համոզված եմ, որ առաջիկա 10 տարին Հայաստանի համար շատ լավ ու դրական ժամանակաշրջան է լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե որտեղ է իրեն տեսնում ընտրություններից հետո, արդյոք նորից վերանշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում, Ավինյանը պատասխանեց. «Ես անպայման անդրադառնալու եմ այդ հարցերին: Քանի դեռ Ազգային ժողովը չի ձեւավորվել, կառավարությունը չի ձեւավորվել, այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ անի դրա վերաբերյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ