News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։

Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։

Տպել
Ամենաշատ